Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ոստիկանապետ կարող ես և չլինել, սակայն մարդ պարտավոր ես լինել

Ոստիկանապետ կարող ես և չլինել, սակայն մարդ պարտավոր ես լինել
04.05.2022 | 16:10

Օրերս ոստիկանապետ Վահե Ղազարյանին էի դիմել անհայտ չարագործի կողմից ապրիլի 8-ին Մոնումենտի տարածքում ընկերոջս մեքենայի կողապակին կոտրելու եղանակով դրամապանակիցս 70 հազար դրամ գողանալու դեպքի առիթով (հասցված ընդհանուր վնասը կազմում է մոտ 300 հազար դրամ) ու ասել․ «Պարոն ոստիկանապետ, էդքան ոստիկան անիմաստ փողոցներ հանելու, միտինգավորներ ցրելու, փափկասուն հայ կանանց ու աղջիկներին քաշքշելու, հղի կանանց վրաերթի եղանակով կյանքից զրկելու տեղակ մի փոքր էլ զբաղվեք հանրօգուտ աշխատանքով, երկրում ծաղկող գողության դեմն առնեք»։
Ի լրումն ասվածի, ուզում եմ հավելել․ «Պարոն ոստիկանապետ, ոստիկանապետ կարող ես և չլինել, սակայն մարդ պարտավոր ես լինել։ Արի կլինի էդ գողության դեպքը բացահայտի։ Այդ կերպ, օր ծերության, թե՛ թոռներիդ պատմելու բան կունենաս, թե՛ ես քեզ բարի խոսքով հիշելու հնարավորություն կունենամ։ Թե չէ փողոցում կին, երեխա ծեծելով՝ բան դուրս չի գա։ Դա փեշակ չէ, որ զբաղվում ես»։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 21867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ